Բաժիններ՝

Բաղդադում մատուցվել է Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ

Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 1-ին  մատուցվել է Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ, որին Իրաքում ՀՀ դեսպանության հրավերով մասնակցել են  Իրաքում օտարերկրյա մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ և իրաքցի պաշտոնյաներ։

Սբ. պատարագին հաջորդել է պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, կարևորելով կրոնական և ազգային փոքրամասնությունների դերը իրաքյան հասարակության կյանքում, մասնակիցներին ներկայացրել է համայնքի վիճակը և առկա խնդիրները։

Դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031