«Մեծ բարեբախտություն է և պատիվ՝ լինել Արթուր Մեսչյանի ժամանակակիցն ու գործընկերը». Հայկ Մարության
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է`
«Արթուր Մեսչյանը՝ մեր նշանավոր ճարտարապետն ու հայ հեղինակային երգի առաքյալը, դարձավ 70 տարեկան։ Քաղաքապետարանի աշխատակիցները գիտեն, որ Մեսչյանի աշխատասենյակի առաստաղին նրա ցանկությամբ Երևանի գլխավոր հատակագիծն է պատկերված։ «Իմ գլխի վերև միայն Երևանի շահն է», – սրանով ասում է Վարպետը։
Ուզում եմ քաջառողջություն մաղթել ավագ ընկերոջս ու ասել նրան, որ մեծ բարեբախտություն է և պատիվ՝ լինել Արթուր Մեսչյանի ժամանակակիցն ու գործընկերը։ Շնորհավորու՜մ եմ»։
Արթուր Մեսչյանը՝ մեր նշանավոր ճարտարապետն ու հայ հեղինակային երգի առաքյալը, դարձավ 70 տարեկան։Քաղաքապետարանի…
Gepostet von Hayk Marutyan am Sonntag, 3. März 2019