Տիգրան Բարսեղյանը բացել է գոլերի հաշիվը «Կայսար»-ում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը առաջին գոլն է խփել նոր ակումբի կազմում:
Ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Կայսար»-ը ընկերական խաղում մրցել է վրացական ՎԻՏ թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է 2:3 հաշվով հօգուտ վրացական ակումբի:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Կայսար»-ի կազմում խփել է թիմի 2-րդ գոլը` բացել է գոլերի հաշիվը ղազախական ակումբի կազմում:
Տիգրան Բարսեղյանը «Կայսար» տեղափոխվեց 2018 թվականի տրանսֆերային պատուհանի ընթացքում մակեդոնական «Վարդար»-ից: