Facebook-ին կարող են միլարդներով տուգանել անձնական տվյալների արտահոսի պատճառով. Washington Post
ԱՄՆ-ի Դաշնային առեւտրական հանձանաժողովը (FTC) եւ Facebook ընկերությունը բանակցություններ են վարում սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների արտահոսի համար բազմամիլիարդանոց տուգանքի համաձայնեցման շուրջը: Այդ մասին հայտնել է Washington Post թերթը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր: Ինչպես նշել է հրատարակությունը, կողմերն առայժմ քննարկում են ստույգ գումարը, սակայն եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, առեւտրական հանձնաժողովը կարող է գործը հանձնել դատարան:
Սույն տուգանքը կարող է դառնալ ամենամեծը, որին FTC-ն երբեւէ ենթարկել է տեխնոլոգիական ընկերությանը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ խոշորագույն տուգանքի գումարը, որը 2012 թվականին վճարել է Google ընկերությունը, կազմել է 22,5 միլիոն դոլար: Ինչպես հայտնել է հրատարակությունը, Facebook-ը հավաստել է բանակցություններին մասնակցությունը, բայց հրաժարվել է հետագա մեկնաբանություններից:
FTC-ն նունպես հրաժարվել է որեւիցե մեկնաբանություն տալ: FTC-ն Facebook-ի դեմ հետաքննություն է սկսել 2018 թվականի մարտին Cambridge Analytica վերլուծական ընկերությանը 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալների հանձնման առնչությամբ, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցում էր նախընտրական արշավի ժամանակ: Ստացված տվյալների հիման վրա հետազոտողները գնահատել են ընտրողների քաղաքական նախապատվությունները եւ նրանց ցուցադրել գովազդ, որն ուղղակիորեն հայտնվել է նրանց հետաքրքրությունների գոտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: