Բաժիններ՝

Սիրիան ծանուցել է ավիահաղորդակցության վերականգնման անվտանգության մասին. աղբյուր

Դամասկոսի միջազգային օդանավակայանը ծանուցել է քաղաքացիական ինքնաթիռների համար Սիրիայի օդային տարածության անվտանգության եւ այլ երկրներից ինքնաթիռներ ընդունելու պատրաստականության մասին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բեյրութի միջազգային օդանավակայանի մի աղբյուր:

Սիրիական կողմը ծանուցումն ուղարկել է բոլոր այն երկրներին, որոնք ցանկանում են վերականգնել Դամասկոսի հետ օդային հաղորդակցությունը՝ հաստատելով իր օդային տարածության անվտանգությունը քաղաքացիական ինքնաթիռների համար:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր դեպարտամենտը նաեւ հայտարարել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի աշխատանքի անվտանգության ստուգման համար պատվիրակություններ ընդունելու պատրաստակամության մասին»,-պատմել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքով՝ Բեյրութը, Դամասկոսը եւ Ամմանը միացնող օդային միջանցքը, որը փակվել էր մի քանի տարի առաջ, արդեն բաց է:

«Այս միջանցքից արդեն օգտվել են լիբանանյան ինքնաթիռները»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս