Համացանցում գերմանացիների մեծ մասը կողմ է Հայոց ցեղասպանության օրինագծին
Համացանցում, օնլայն պլատֆորմում շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկություն են հայտնել, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելը անօրինական համարող օրենք ընդունի, հաղորդում է Reuters-ը:
Ինտերնետում, օնլայն պլատֆորմում արտահայտվող քաղաքացիները նշում են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ուշադրությունը սեւեռել է եվրոյի գոտու ճգնաժամի վրա, այնինչ երկրի բնակիչներին ավելի շատ հուզում են, օրինակ, բնապահպանական, կենդանիների պաշտպանության, թեթեւ թմրանյութերի օգտագործումը թույլատրելու, մահմեդականությունը քննադատող քննակումներ կազմակերպելու, ինչպես նաեւ պատմական իրադարձությունները վերանայելու հարցերը:
Այս խնդիրների շարքում օնլայն քվեարկություններում, հարցումներում ամենաշատ աջակիցները ունի հայկական հարցը: Մոտավորապես 157 հազար գերմանացիներ ասել են, թե ցանկանում են, որ Գերմանիան օրենք ընդունի, որը անօրինական կհամարի Հայոց ցեղասպանության ժխտումը, գրեթե մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հերքումները համարվեն անօրինական:
Այս շաբաթվա ընթացքում Անգելա Մերկելը հանդիպել է հարցման որոշ մասնակիցների հետ, որի ժամանակ մերժել է այս առաջարկը, գրում է Reuters-ը:
Օնլայն հարցումը կառավարության նախաձեռնությունն է` «Երկխոսություն ապագայի շուրջ», որի նպատակն է տեսնել, թե սովորական գերմանացիները ինչ են մտածում, ինչպես կարելի է բարելավել կյանքը Գերմանիայում։