Բաժիններ՝

Ամենաուժեղ հոգեկան վնասը ստորացումն է

Ամենաուժեղ հոգեկան վնասը ստորացումն է: Ուղեղն ամեն ինչ կարող է հաղթահարել ու մարսել և ամեն ինչից փորձ ու դաս քաղել ապագայի համար: Իսկ ստորացումը տանել չի կարող:

Ստորացումը հենց դրանով էլ տարբերվում է. այն անպատասխան ռեակցիա է: Ստորացնել կարելի է միայն այն պայմանով, որ մարդը չի կարողանա պատասխանել: Դրա համար էլ ստորացնում ու նվաստացնում են երեխաներին ու նրանց, ովքեր հանգամանքների բերումով ստիպված են լռել ու դիմանալ: Իսկ հետո նրանք կամ լաց կլինեն, կամ, ընդհակառակը, հիմարաբար կժպտան, ինչ-որ բան կփնթփնթան, կգնան, ուր աչքը կտրի՝ հեգնական ծանրագույն զգացողությամբ:

Ինչ-որ մեկը կարող է մտածել` դե, ոչինչ, ոչինչ: Էլ ո՞նց կլինի. ստորացրել են բոլորի ներկայությամբ, բայց չէ՞ որ չեն հարվածել: Կամ, եթե դեմ առ դեմ են նվաստացրել, ապա ընդհանրապես ոչ ոք չի իմանա: Սարսափելի բան չկա:

Իրականում սարսափելի բան կա: Հենց ստորացումներից հետո են երբեմն տեղի ունենում ինքնասպանություններ կամ հոգեկան խանգարումներ: Իսկ եթե հոգեկան վիճակն ամուր է, միևնույն է, նստվածքը մնում է ողջ կյանքում: Եվ մարդն ամեն ինչի պատրաստ է, որ մոռանա ստորացումը, իսկ այն ոչ մի կերպ չի մոռացվում հենց այն պատճառով, որ դա ամենաուժեղ ու ցավոտ պսիխոտրավման է:

Կարդացեք նաև

Ստորացրել է ղեկավարը, հարցազրույցի ընթացքում են ստորացրել, նվաստացուցիչ հարցեր են տվել ու նկատողություն արել: Ստորացրել են հիվանդանոցում, խանութում, ինչ-որ հաստատությունում, ու ստիպված ես եղել դիմանալ. Ոչինչ անել չես կարող:

Իսկ այնուամենայնիվ, ստորացումը հաղթահարելու միակ եղանակը դրան պատասխանելն է: Անգամ, եթե այդ մարդկանցից կախված ես, միևնույն է, պատասխանիր հանգիստ ու ադեկվատ, քանի որ ոչ մի փող ու խաղաղ հարաբերություններ չեն փոխհատուցի ստորացման հասցրած ցավն ու հարվածը: Եվ որքան ուժեղ են ձեզ ստորացրել, այնքան բարձրացրել են ձեր ինքնագնահատականը: Պետք է ոտքով քեզ համար տեղ բացես ու դիրքդ փոխես. միևնույն է, այլ ելք չկա: Եվ ասել, որ միջանցքում հանգստանալ հնարավոր չէ: Դա հիմարին էլ է հասկանալի: Հանդուգն նամակներ ստանալը զզվելի է, վիրավորանքներ լսելը` անընդունելի:

Նրանք, ովքեր դիմացինին ստորացնում են, վախկոտ ու ստոր մարդիկ են: Եվ հազիվ թե նրանք խիզախություն ունենան ձեզ հակադարձել, եթե դուք պատասխանեք նրանց: Հենց որ պատասխան արձագանք լինի, այլևս չի լինի նաև նվաստացում:  Խփել պետք չէ, հայհոյել` նույնպես: Պարզաբանել է պետք, ինչպես խորհուրդ էր տալիս Վիսոցկին: Եվ դա արեք մահճակալի վրա հարմարավետ պառկած ու անբռնազբոս վիճակում:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս