Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները ճշմարտության հետ աղերս չունեն. Արարատ Միրզոյան

Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները ճշմարտության հետ աղերս չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Դ. Շահնազարյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի ազատվել կոռուպցիայից, քանի դեռ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չի հայտնվել բանտախցում՝ նկատի ունենալով այն, որ Ավինյանի գործարանը դրամաշնորհ  է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:

«Ես, անկեղծ ասած, մեծ տարակուսանք ապրեցի, երբ իմացա, որ Դավիթ Շահնազարյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում է: Եվ հիմա էլ տարակուսում եմ՝ տեսնելով, թե ինչպիսի ջերմեռանդությամբ է երբեմնի ընդդիմադիր դրոշ ծածանած մարդը ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի արդեն որերորդ ձևակերպումը ճշմարտության հետ աղերս չունի»,-ասաց Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս