Բաժիններ՝

«ՌԴ-ն նախազգուշացնում է, որ Թբիլիսիի գործողություններն սպառնում են հարաբերությունների նորմալացմանը». Կարասին

Ռուսաստանը նախազգուշացնում է վրացի գործընկերներին, որ միջազգային հարթակներում Թբիլիսիի ոչ բարեկամական գործողություններն սպառնալիքի տակ են դնում հարաբերությունների նորմալացման՝ 2012 թվականին սկսված գործընթացը: Այդ մասին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին:

«Թբիլիսին առաջվա պես չի գնում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, շարունակում է մեր նկատմամբ թշնամական գործունեությունը միջազգային հարթակներում, պատրաստակամորեն մասնակցում է Ռուսաստանի զսպման նատօյական ռազմավարությանը: Ուղղակիորեն նախազգուշացնում ենք վրացի գործընկերներին, որ նման գործելակերպը սպառնալիքի տակ է դնում հարաբերությունների նորմալացման՝ 2012 թվականին սկսված գործընթացը, որի պտուղներից այսօր օգտվում են երկու երկրների քաղաքացիները»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ներկայում արտաքին առեւտրական գործընկերության եւ տրանսպորտի ոլորտներում ակնհայտ է առաջընթացը ռուս-վրացական հարաբերություններում: Այս պայմաններում, Կարասինի խոսքով, բացառված չէ փոխադարձ անայցագիր ռեժիմի սահմանումը, սակայն այստեղ խոչընդոտ է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս