Բաժիններ՝

«Ռուսաստանը կարող է ենթարկվել նոր պատժամիջոցների». Ջերեմի Հանթ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ենթարկվել նոր պատժամիջոցների: Այդ մասին հայտնել է «Պրես Ասոշիեյշն»-ը: Ինչպես պնդում է գործակալությունը, Հանթը հայտարարել է, որ ՌԴ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել այն բանի «ծանրակշիռ ապացույցների» կապակցությամբ, որ Ռուսաստանը փորձել է հաքերական գրոհ կատարել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) վրա:

Ավելի վաղ Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հատուկ ծառայությունները կանխել են հաքերական գրոհը Քիմիական զենքի արգելման կազմակերպության վրա, որն իբր փորձել են իրագործել Ռուսաստանի չորս քաղաքացիներ:

Ինչպես հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանական գերատեսչության ղեկավար Անկ Բեյլեվելդը, կասկածյալ ռուսաստանցիները Նիդեռլանդների տարածքից արտաքսվել էին ապրիլի 13-ին: ՌԴ ԱԳ նախարարությունում մեղադրանքները որակել են արեւմտյան լրտեսամոլություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս