Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է համարում՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքում նոր մասշտաբային ռազմական գործողությունների դեմ ԱՄՆ-ում աճող դիմադրությունը, հայտնում է WANA-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ելույթ է ունեցել: Նա անդրադարձել է Իրանի դեմ պատերազմին։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դաշնակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն «քանդել» Իրանի ֆինանսական ցանցերը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նաև նախատեսում է վերանայել պատժամիջոցների ցուցակը՝ հեռացնելով հնացած սահմանափակումները, որպեսզի ֆինանսական հաստատությունների համար ավելի հեշտ լինի բացահայտել «ահաբեկչության ֆինանսավորման» առավել բարդ սխեմաները։
Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ «Բարաքա» ատոմային էլեկտրակայանի վրա հարձակված բոլոր անօդաչու սարքերը եկել են Իրաքի տարածքից։ Սա, ըստ ամենայնի, մատնանշում է իրանամետ շիա զինված խմբավորումների ներգրավվածությունը, հաղորդում է AP-ը։
Մրցույթի առաջին և երկրորդ փուլերը տեղի կունենան հունիսի 7-10 մեծ կոմպոզիտորի տուն թանգարանում, իսկ երրորդ փուլը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Նշենք, որ մրցույթի պարտադիր պահանջներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը։
Արթուրը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից. Ռոման Երիցյան
Ես բացի Հայաստանի քաղաքացիությունից, ուրիշը չեմ ունեցել. Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք. Նարեկ Կարապետյան
#ՀԻՄԱ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրիում. #ՈՒՂԻՂ
Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը «բացահայտել է», թե երբ կբացվի թուրք-հայկական սահմանը։
Ուկրաինայի կողմից համընդհանուր պլանավորման և ուղղման մոդուլներով (UMPK) ավիառումբի մշակումը թույլ կտա Կիևին շրջանցել իր արևմտյան գործընկերների կողմից Ռուսաստանում հարվածների թիրախների ընտրության վերաբերյալ սահմանված պաշտոնական սահմանափակումները, հաղորդում է ամերիկյան TWZ հրատարակության։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Բարնլիի» նկատմամբ տարած տնային հաղթանակից հետո (1:0) դիմել է «Արսենալի» երկրպագուներին։
#ՀԻՄԱ. «Բարգավաճ Հայաստան»-ի երթը Դավթաշենում. #ՈՒՂԻՂ
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահն այս հարցում համագործակցության մասին հիշատակել է Չինաստան կատարած վերջերս տեղի ունեցած այցի ժամանակ։ Նա, ըստ ամենայնի, հավելել է նաև, որ ՄՔԴ-ի նկատմամբ երեք երկրների շահերը համընկնում են։
Ես էլ եմ շատ սպասում այն օրվան, երբ Բաքվում էլ գերիներ չենք ունենա․․․
«Փաշինյանը բախվել է իրականության հետ․ նա, իհարկե, տեղյակ է եղել, որ իր ռեյտինգը ցածր է, մարդիկ դժգոհ են, զզվում են, չեն սիրում, ատում են և այլն, և այլն, բայց հիմա ինքն առերեսվում է, ինքը բախվում է իրականության հետ»,- 168․am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի աղմկահարույց դրվագների պատճառներին անդրադառնալով՝ այս մասին նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Հարավային Կորեայի նախագահ Լի Ժե Մենը Ճապոնիայի վարչապետ Տակաիտի Սանայի հետ զրույցում հայտարարել է, որ Սեուլը աջակցում է երկու Կորեաների միջև խաղաղ համակեցությանը՝ առանց պատերազմի անհրաժեշտության, ասվում է Լիի գրասենյակի կողմից բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարության հարավկորեական հատվածում:
Վատիկան կատարած իր պաշտօնական այցելութեան առաջին օրը, Երկուշաբթի, 18 Մայիս 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր պատուիրակութեան ընկերակցութեամբ, հանդիպում ունեցաւ Քարտինալ Փարոլինի հետ: Վերջինս վարչապետն է Վատիկանի եւ կը նկատուի երկրորդ կարեւոր անձը՝ Պապէն ետք: Քարտինալը պատասխանատուն է Վատիկանի վարչական, քաղաքական եւ արտաքին յարաբերութեանց առնչուած հարցերուն:
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները ներկայացնում են ամենավճռորոշ քաղաքական պայքարը երկրում 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» ի վեր։ Քվեարկությունը վերածվել է ռազմավարական հանրաքվեի՝ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման, հետպատերազմյան ինքնության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական մոդելի գոյատևման վերաբերյալ․ գրում է համաշխարհային սպառնալիքները և ժողովրդավարություններն ուսումնասիրող Robert Lansing Institute-ը (RLI)։
Կուբան որևէ սպառնալիք չի ներկայացնում և որևէ ագրեսիվ պլան կամ մտադրություն չունի որևէ երկրի դեմ։ Նա ոչինչ չունի Միացյալ Նահանգների դեմ և երբեք էլ չի ունեցել
Աշխարհում գոյություն ունի ֆոտոշոփ. մեր ընտանիքում հատուկ ծառայությունների աշխատակից չկա. Կարապետյան
Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) հրապարակել է Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույց՝ «Արդարադատությունը ճնշման ներքո․ փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» թեմայով:
Մասնավորապես, վտանգ է սպառնում Լոս Անջելեսից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիմի Վելիի և Սանտա Սուսանա քաղաքների բնակիչներին։ Նահանգի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով վնասվել է առնվազն մեկ բնակելի տուն։ Վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվել։
Կիևը ներողություն է խնդրել Էստոնիայի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հայտնվելու համար և ամեն ինչի մեջ մեղադրել Ռուսաստանին։
«Fars» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի արևմուտքում և հյուսիսում գործող թշնամու 2 գործակալների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է վետո դնել Գրենլանդիայում ռուսական կամ չինական ցանկացած հնարավոր ներդրման վրա, երեքշաբթի օրը հաղորդել է Telegraph թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատմել է, թե ինչն է իր կարծիքով ակումբը դարձնում յուրահատուկ։ Կիրակի՝ մայիսի 17-ին, կատալոնացիները Լա Լիգայի 37-րդ տուրի տնային խաղում 3:1 հաշվով հաղթեցին «Բետիսին»՝ ժամանակից շուտ նվաճելով չեմպիոնական տիտղոսը։ «Բարսելոնան» դարձավ լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որը մեկ մրցաշրջանում հաղթել է 19 տնային խաղերից 19-ում։
#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստանը» Վեդիում է. #ՈՒՂԻՂ
Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լատվիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «չի պաշտպանի ահաբեկչության հանցակիցներին արդարացի հատուցումից»:
Այս տարվա գիլասի նուբարն անում ենք Տաշիրում՝ ամենասպասելի կոմբինացիան է. չաղացնում եք ինձ. Փաշինյան
Անդրկարպատյան հունգարացիների իրավունքների վերականգնման վերաբերյալ Հունգարիայի և Ուկրաինայի միջև խորհրդակցությունների մեկնարկը ազդանշան է այն մասին, որ Բուդապեշտը կարող է աջակցել Կիևի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին առաջիկա շաբաթներին, հաղորդում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին և դիվանագետներին։