Իրանը չի պատրաստվում բացել Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը լիարժեք չի կատարել Թեհրանի առաջադրած յոթ պայմանները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների շարունակությունը և Թեհրանի՝ հակամարտության աշխարհագրությունն Արևմտյան Ասիայի սահմաններից դուրս ընդլայնելու մասին հայտարարությունը տարածաշրջանային անվտանգության նոր իրողություններ են ձևավորում։
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության «Համագործակցության համար» կրծքանշանով։
Իրավիճակը պայմանավորված է մի քանի գործոններով․ ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով վնասվել են Պարսից ծոցի տարածաշրջանում գործող բնական գազի հեղուկացման գործարանները, իսկ Հորմուզի նեղուցով գազի տարանցումը կրճատվել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է երկրում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները՝ նշելով, որ որոշ տեսակի զենքի պաշարներ ամեն դեպքում կրճատվել էին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի Fox & Friends հաղորդման եթերում հայտարարել է, որ Վաշինգտոնը 2026 թվականի ավարտից հետո կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսավորման տրամադրումը։ Ըստ նրա՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մի քանի ամիս առաջ։
Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ» գծանշումից մինչև նույն փողոցի 12 հասցեին հարակից ճանապարհահատված կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:
X սոցիալական ցանցում հրապարակման մեջ Ռեզաին նշել է, որ Վաշինգտոնը պետք է սպառիչ և միանշանակ պատասխան տա Իրանի բոլոր յոթ պայմաններին և կատարի դրանք։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը ելույթ է ունեցել Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի չորրորդ համաժողովում։
Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով՝ Մոսկվան դեռևս կազմակերպությանը միանալու կամ դրա աշխատանքներին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել։ Հարցը կարող է քննարկվել Ղազախստանի հետ առաջիկա շփումների ընթացքում։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևի հետ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պայման է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավոր հրավերի հետ։
Ադրբեջանի նախագահին մերձակա քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ճգնաժամի պատճառներին:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Աբու Դաբիում՝ ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում, հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մոհամեդ Ալ Մազրոուիի հետ։ Այդ մասին ասված է Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջում:
Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա, ըստ որի՝ ոչ մի երկիր այլ պետությունների հաշվին սեփական անվտանգությունը չպետք է ապահովի։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ծրագրի շրջանակներում լրացուցիչ տեխնիկական աջակցության հնարավորությունները՝ ուղղված երկու մարզերում թափոնների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու կայունության ապահովմանը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ և նրանց հետ սերտ փոխգործակցության է ձգտում։
Հորմուզի նեղուցի փակումը հանածո վառելիքի գների աճի պատճառով Եվրոպային 127 միլիարդ եվրո է արժեցել։ Դրա մասին երեքշաբթի Բրյուսելում անցկացված միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է Rapporteur-ը։
Վերջին օրերին Պակիստանը, Քաթարը և մի շարք այլ պետություններ ակտիվացրել են ջանքերը՝ ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Դիվանագիտական շփումները զարգանում են ամերիկյան ռազմական ներկայության աճի և Իսրայելի կողմից նոր հարվածներ նախապատրաստելու մասին հաղորդագրությունների համապատկերին։
Նոյեմբերի 4-ին նախատեսվող ՀՖՖ արտահերթ ժողովին ընդառաջ մեր մտահոգությունն ենք հայտնում կանոնադրական փոփոխությունների առաջարկի վերաբերյալ։ Այս մասին ասված է «Կարմիր արծիվներ» (Red Eagles) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների պաշտոնական շարժման ու ֆան ակումբի տարածած հայտարարությունում։
Իսկ հանրային փոխադրամիջոցից օգտվելու հասանելիությունն ապահովելու նպատակով դեպի Քըրք Քըրքորյան փողոց ուղղության համար կկազմակերպվի հանրային փոխադրամիջոցի կանգառ:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 5-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, սպասվում են անձրև և ամպրոպ․ հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է.
Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանը համատեղ հայտարարություն են հղել Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով խզել ներդրումների պաշտպանության շուրջ այն պայմանագրերը, որոնք Ռուսաստանի հետ դեռևս գործում են Եվրամիության 17 անդամ երկրներում։ Այս մասին ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։