Բաժիններ՝

Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ

Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես նաև հույս ունեմ, որ Դուք կդիտարկեք Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, որոնց շրջանակներում մենք կարող էինք քննարկել կարգավորմանն հասնելու հետագա քայլերը: Դրանք կարող էին լինել մասնագետների տեխնիկական խմբերի ներկայացուցիչները, որոնք մանրամասնորեն կքննարկեին այդ հարցերը», – ասել է նա:

«Նույնիսկ եթե այսօր մենք հնարավորություն չունենանք հասնելու որևէ վերջնական պատասխանի և որոշման այս հարցի շուրջ, ես կարծում եմ, որ լավ կլիներ դա քննարկել, որպեսզի Դուք դիտարկեք նման առաջարկը: Կարծում եմ, որ մենք բոլորս և աշխարհը պատրաստ ենք դրան», – հավելել է ԱՄՆ բանագնացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031