Բաժիններ՝

Հայտնի է ֆիզիկայի ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրը

Բելգիացի-ամերիկացի տարրական մասնիկների ֆիզիկոս Ֆրանսիս Հալցենն արժանացել է ֆիզիկայի 2026 թվականի Նոբելյան մրցանակին «IceCube նեյտրինոյին աստղադիտարանի ստեղծման գործում ունեցած վճռորոշ ավանդի և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայով նեյտրինոների հայտնաբերման համար»։

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներին ընտրում է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան. դափնեկիրները ստանում են ընդհանուր 12 միլիոն շվեդական կրոն՝ 1,2 միլիոն դոլար դրամական մրցանակ, որը բաշխվում է հաղթողների միջև, եթե նրանք մի քանիսն են:

Անցյալի դափնեկիրների թվում են գիտության ամենահայտնի դեմքերը, այդ թվում՝ Ալբերտ Էյնշտեյնը, Մարի և Պիեռ Կյուրիները, Մաքս Պլանկը և Նիլս Բորը, ում աշխատանքները նպաստել են ժամանակակից ֆիզիկայի հիմքերի ձևավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031