ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին բանաձևին աջակցելու համար

Մոսկվան երախտապարտ է Բաքվին և Երևանին՝ նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի կողմից ամեն տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացվող բանաձևին աջակցելու համար, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև հետխորհրդային տարածքի մյուս պետությունների հետ, հիմնված են ընդհանուր պատմական հիմքի վրա։ Կալուգինը դրան դասել է նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համատեղ ձեռքբերումները գիտության, ինդուստրացման, տիեզերքի նվաճման, սպորտի և սոցիալական ոլորտում, ինչպես նաև ընդհանուր մշակութային ավանդույթներն ու ռուսերենը՝ որպես միջէթնիկ հաղորդակցության միջոց։

Դիվանագետի նշմամբ՝ առանձնահատուկ նշանակություն ունի Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակը։ Ռուսաստանում գնահատում են այն, որ Հարավային Կովկասի երկրներում պահպանվում է պատերազմի հերոսների սխրանքների հիշողությունը, և դրանք ընկալվում են որպես սեփական պատմության մաս։

«Մենք երախտապարտ ենք Բաքվին և Երևանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակ ամեն տարի ներկայացվող նացիզմի հերոսացման դեմ պայքարի թեմայով ռուսական բանաձևին աջակցելու համար»,- ասել է Կալուգինը։

Ըստ նրա՝ «փոթորկալից ժամանակներում» ընդհանուր պատմական հիշողությունը կարող է ծառայել որպես փոխըմբռնման ամրապնդման հիմք, քաղաքական իմաստության աղբյուր և հարգալից ու իրավահավասար հարաբերություններ կառուցելու մեկնարկային կետ։

Կալուգինը հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ համապատասխան գերատեսչությունների, գիտական և ակադեմիական կառույցների հետ համատեղ, ընդլայնում է տարածաշրջանի երկրներում նախագծային գործունեությունը։ Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում՝ Հարավային Կովկասի պետությունների հետազոտողներին Ռուսաստանում արխիվային նյութերի հասանելիություն ապահովելու համար։

Մոսկվան նաև մտադիր է շարունակել գործընկերների հետ համատեղ աշխատանքն ընդհանուր պատմության ուսումնասիրման ոլորտում։ Հնարավոր ձևաչափերի թվում դիվանագետը նշել է պատմաբանների համատեղ հանձնաժողովները, փորձագիտական համաժողովներն ու սեմինարները։ Ըստ նրա՝ նման նախագծերը հնարավորություն կտային ընդլայնելու տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը պատմա-հումանիտար ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031