Բաժիններ՝

Հայաստանի մշակույթի օրերը մեկնարկում են Վրաստանում․ քննարկվել է առաջիկա միջոցառումների ծրագիրը

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի մշակույթի նորանշանակ նախարար Մաիա Բիթաձեն։ Դեսպանը շնորհավորեց նախարարին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արգասաբեր գործունեություն։

Հանդիպմանը քննարկվեց ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցներն անդրադարձան Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և նրա շրջանակում կազմակերպվող՝ հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի Օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգին և հոկտեմբերի 8-ին Վրաստանի Ազգային պատկերասրահում բացվող «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031