Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողն առնվազն որոշ ժամանակ կմնա ՀՀ–ում. Փաշինյան

Սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն առնվազն որոշ ժամանակ կմնա Հայաստանում։ «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում։ Քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է»,- ասել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև ադրբեջանցուն հայ գերիների հետ փոխանակելու հարցին։

«Ենթադրենք` իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»,– նշել է Փաշինյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031