Բաժիններ՝

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այս պահին չի քննարկվում։ Այս մասին նա հայտարարել է Ռեյկյավիկում Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդյուր Կատրին Գյունարսդոութիրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը տարածել է DRM News-ը։

«Հենց հիմա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն օրակարգում չէ, քանի որ, ակնհայտորեն, կա փոխհամաձայնության գործընթաց, որը պետք է տեղի ունենա, որպեսզի այդ գործընթացը լինի միաձայն», – նշել է պետքարտուղարը։

Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնն այս պահին կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դադարեցման վրա։ Նա նշել է հակամարտության կարգավորման գործում կառուցողական դեր խաղալու ԱՄՆ-ի ձգտումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031