Բաժիններ՝

Արաղչին Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ քննարկել է Թեհրան-Բաքու հարաբերությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հետ։

APA գործակալությունը գրում է, որ հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց հետագա զարգացման հեռանկարները։

Զրուցակիցներն անդրադարձել են Իրան–Անդրբեջան հարաբերություններին առնչվող վերջին զարգացումներին և գործընթացներին։

Արաղչին իրանցի դիվանագետի հետ քննարկել է նաև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման առկա հնարավորությունները, Իրան–Ադրբեջան մշտական փոխգործակցության և խորհրդակցությունների ամրապնդման ուղիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031