Բաժիններ՝

Այս խաղում կար այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում․ Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Ազգերի լիգայի 4-րդ տուրում Չեռնոգորիայի դեմ խաղից հետո գոհ է ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:

«Ես շատ հպարտ եմ իմ տղաներով: Միայն ես գիտեմ, թե ինչպես է թիմը տանջվելով, վնասվածքներով մոտեցել այս 4-րդ խաղին: Մենք շատ բան ապացուցեցինք: Հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր խաղից առաջ առկա վնասվածքներով ու ցավերով մոտենում էին ինձ ու ասում, որ պատրաստ են: Այս խաղում կար կարգապահություն, նվիրվածություն, բնավորություն` այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում»,-այս մասին ասել է Մելիքյանը` հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մրցեց Չեռնոգորիայի հետ: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Ազգերի լիգայի 5-րդ տուրում՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում կընդունի Կիպրոսի հավաքականին, իսկ վերջին տուրում՝ նոյեմբերի 15-ին, կխաղա Լատվիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031