Ես սիրում եմ Թուրքիան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ որոշ հայտարարություններ է արել, որոնք ներկայացում ենք ստորև, թեզերով.

  • Ես միշտ շփվելու եմ նախագահ Էրդողանի հետ: Ինչպես գիտեք, նա իմ ընկերն է, և ես միշտ երջանկացնելու եմ նրան:
  • Ինձ մոտ դա արդեն շատ լավ է ստացվում: Սա շինծու իմպիչմենտ է: Մենք կարող էինք նույնն անել Քնկոտ Ջոյի հետ: Ես կարող էի դա անել Հիլարի Քլինթոնի հետ. հնարավորությունն ունեի, եթե ցանկանայի:
  • Եկեք պատկերացնենք, որ ես առաջադրվում եմ: Ենթադրենք՝ մենք ձևացնում ենք, թե ես առաջադրվում եմ:
  • Մենք դիզվառելիքի արտահանման արգելք չենք սահմանելու:
  • Ես երբեք չեմ հոգնում: Կարող եմ ասել՝ եթե հոգնեի, դա մեծ աղմուկ կբարձրացներ:

Լրագրող. – Ո՞րն է լինելու Իրանի վերաբերյալ ձեր հաջորդ քայլը:

Թրամփ.- Դե, եթե ես ձեզ դա պատմեի, դուք մեծ աղմուկ կբարձրացնեիք, չէ՞: Բայց դուք ամեն ինչ կտեսնեք. ամեն ինչ շատ լավ է դասավորվում: Իրանի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031