Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել իրենց զինծառայողի կորչելու և Հայաստանի տարածքում հայտնվելու կապակցությամբ։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, թե Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Նա Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կնոջ վիճակը միջին ծանրության է։ Ավելի ուշ հայտնի դարձավ՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշում է, թե հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Մուսաևն ինքնակամ է լքել զորամասը։ Հավաքված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։
Հաստատել են, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի տարածքում և ձերբակալվել է Հայաստանի համապատասխան մարմինների կողմից։

«Ադրբեջանական պետական կառույցները կապ են պահպանում հայկական կողմի հետ՝ Հայաստանում նրա գտնվելու և ձերբակալման հանգամանքները, ինչպես նաև միջադեպի այլ մանրամասներ պարզելու նպատակով», – ասվում է այդ երկրի դատախազության հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031