2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ռմբակոծվել է և ենթարկվել վանդալիզմի: Ադրբեջանական կողմի իրականացրած «վերկանգնման» արդյունքում հեռացվել է գմբեթի վեղարը՝ եկեղեցու հյակականություն արտահայտող կարևոր տարրերից մեկը:
Երկուշաբթի առավոտյան նավթի հենանիշային տեսակների գներն աճում են՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական փոխադարձ հարվածների ֆոնին։
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Մ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Ալեքսանդր Ա․-ին։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հարաբերությունների կարգավորման, սահմանային անցակետերի բացման ու տնտեսական համագործակցության վերաբերյալ ուղերձ են հղել։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումներից:
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:
Իրանն առաջիկա օրերին կհայտարարի Հորմուզի նեղուցից դուրս նոր՝ սահմանափակ մուտքի գոտու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցները, այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Մոհսեն Ռեզային։
«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստացել Օհանավանից։ Բնակիչները խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդել են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն
ՆԳ նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արփինե Սարգսյանը։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին Ռիգայում կհանդիպի Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։
Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ հաստատվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Դ.-ն մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց համար ծուղակ և ֆինանսական կախվածություն ստեղծելով՝ սեռական շահագործման է ենթարկել նրանց։
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Նոր Արեշ 11-րդ փողոցում՝ թիվ 100 հասցեի դիմաց, «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակների հենասյուներին և կոտրել դրանք։
Ամերիկյան «Ամազոն» (Amazon) ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը վայրէջքի փորձ կատարելիս դուրս է եկել Մայամիի միջազգային օդանավակայանի թռիչքուղուց, ինչի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս հինգը՝ ծանր վիրավորվել են։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 4-7 աստիճանով։
Գերմանիայի արևելյան Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում, սակայն չի ստացել միայնակ կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։
Մեծ հաշվով, իրականացավ մեր հասարակության տասնամյակների երազանքը։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը դարձավ մեյնսթրիմ. Հայաստանում քաղաքականություն այլևս չկա։ Չկան քաղաքական պրոցեսներ։ Այս պահին քաղաքականությամբ զբաղվում է մեկ հոգի։
ԱՄՆ-ն օգտագործել է Հայաստանին Nvidia-ի առաջադեմ չիպերին հասանելիություն տրամադրելու խոստումը՝ Ադրբեջանի հետ նախնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար․ գրում է The Wall Street Journal-ը։
Թեհրանն այլընտրանքային երթուղիներ է փնտրում Իրանի նկատմամբ ճնշման ուժեղացման և ցամաքային, օդային ու ծովային ուղղություններով նրա հնարավորությունների սահմանափակման փորձերի ֆոնին, բայց Հայաստանով անցնող ճանապարհը երկրի համար շարունակում է չափազանց կարևոր մնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է իրանցի քաղաքական մեկնաբան, «Հայ-իրանական ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։
Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364 դրամ:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է ամբողջությամբ փակ այն նավերի համար, որոնք չեն ստացել Թեհրանի թույլտվությունը, հաղորդում է Mehr-ը։
Հայաստանի շուրջ կրկին սրվում է աշխարհաքաղաքական գլխավոր հարցը. « ի վերջո, իրականում ո՞ւմ կողմից եք դուք՝ Ռուսաստանի՞, թե՞ Եվրոպայի, ԵԱՏՄ-ի՞, թե՞ ԵՄ-ի՞, Արևելքի՞, թե՞ Արևմուտքի։ Աշխարհում ստեղծված այս իրվիճակում Մոսկվան չի ցանկանում լսել «հայկական հատուկ» մասին զրույցները։
Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել ու ամենօրյա աղոթքներով ակնկալել, որ հայրենի հողն իր նկատմամբ չափազանց խիստ չի գտնվի:
Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում։ NASA-ի CERES արբանյակային դիտարկումները չափում են, թե Արեգակից եկող էներգիայի որքան մասն է կլանում Երկիրը, և որքան ջերմային էներգիա է այն հետ ճառագայթում դեպի տիեզերք։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվեն Ուիթքոֆը սեպտեմբերի 6-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել են խաղաղության բանակցություններում նոր առաջընթացի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված չեն, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ L’Équipe-ի՝ հայտնի է դարձել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատավարձը նոր պայմանագրով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափին վերադառնալու ԱՄՆ-ի առաջարկին, հայտնում է CNN հեռուստաալիքը։