Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող մի շարք անշարժ գույքերի վերաբերյալ գործարքներն ու աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։
Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը հրապարակել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ ՀՀ ՔրՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ AMICUS CURIAE BRIEF-ը:
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր երեկոյան ժամերին, օգոստոսի 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մենք գրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալության է տրամադրվել կրոնական կազմակերպություններից մեկին, եւ նրանք այնտեղ քանի օր է՝ համաժողով են անցկացնում, որին մասնակցում են նաեւ տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչներ։
ՊՆ-ն, պաշտոնապես արձագանքելով երեկվա զինծառայողի մահվան փաստին, հայտարարել է, որ «բանակում մահվան դեպք չի արձանագրվել»՝ ավելացնելով, որ «նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում»։
Կոսովոյում ընթացող առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Ավետիսյանը բրոնզ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Թուրքիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել թերթի վերնագրում «Էրդողանը մահացել է» արտահայտությունն օգտագործելու համար։ Նյութում խոսքը ոչ թե նախագահի, այլ Էրդողան ազգանունով տեղի բնակչուհու մասին է եղել, սակայն դատախազությունն այնտեղ ընթերցողներին մոլորության մեջ գցելու փորձ է նկատել։ Խմբագրության ներկայացուցիչներն ու աշխատակիցները ձերբակալված են:
Ուզբեկստանի նախագահ Շավքատ Միրզիյոևն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են՝ Ջեյսոն Սմիթը, Գրեգ Մերֆին, Ռոննի Ջեքսոնը և Էդվարդ Քեյսը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը և առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղյակ է Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված այն տեսանյութի մասին, որում քննարկվում է Դոնալդ Թրամփի որդուն սպանելու պլանը։
ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայությունը 49,571 մարդու է ձերբակալել հուլիս ամսին, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում, հայտնում է Associated Press-ը։
80 տարեկանում մահացել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի և քանթրի երաժշտության պատմության մեջ ամենահայտնի կատարողներից մեկը՝ Դոլի Փարթոնը։ Երգչուհու Instagram-ի էջում հրապարակված տեսանյութում այդ մասին հայտնել է նրա եղբորորդին՝ Բրայան Սիվերը։ Մահվան պաշտոնական պատճառը չի հաղորդվում։
Volkswagen-ի լայնամասշտաբ վերակազմավորման ծրագրերի պատճառով գերմանական ավտոարտադրողի ղեկավար Օլիվեր Բլումը բախվել է աշխատակիցների բողոքի ալիքին։ Այս ամենը կարող է հանգեցնել տասնյակ հազարավոր աշխատատեղերի կրճատման և գործարանների փակման։
Ռուսաստանը ծրագրում է մինչև սեպտեմբերի վերջ երկարաձգել դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Որոշումն ընդունվել է ներքին շուկայում պահպանվող դեֆիցիտի և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պարբերական հարվածներից հետո մի շարք նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) աշխատանքի դադարեցման պատճառով։ Այս մասին, հղում անելով ոլորտային աղբյուրներին, հայտնում է Reuters գործակալությունը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին կոչ է արել ամրապնդել միասնությունն ու ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ Մերձավոր Արևելքում երկարատև կայունություն և անվտանգություն ապահովելու համար։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ սպառնալիքի պատճառով իսրայելական զորքերը կմնան Ջաբալ էշ-Շեյխի (Հերմոն լեռ) շրջանում և Սիրիայի տարածքում գտնվող բուֆերային գոտում։ Այս մասին հայտնում է իսրայելական «7-րդ ալիքը»։
«Կազբեգի» անցակետում մեկ ամսվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի (1,1 մլն դոլար) չհայտարարագրված կանխիկ գումար։
Ռուսաստանի նախագահին կից խորհրդական Անտոն Կոբյակովը հայտարարել է, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունը սկսել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածք ներխուժումից երկու շաբաթ առաջ։
Կանադան նախատեսում է սեպտեմբերի 8-ից ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ սահմանել 15%, 25% և 50% մաքսատուրքեր, հայտնել է Կանադայի ֆինանսների նախարարությունը։
Սա առաջին բանն է, որ լսում է երեխան՝ նույնիսկ դեռ ծնված չլինելով և ծննդյան առաջին իսկ պահին: Մոր ձայնը մեզ ուղեկցում է մեր ողջ կյանքի ընթացքում՝ հանդիսանալով ուղեկից և ուղենիշ:
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալել են կոռուպցիայի գործով: Պետության նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառակերության և խոշոր չափերի փողերի լվացման համար։ Известия-ի հետ զրուցած փորձագետները գործը կապում են ռուսամետ ընդդիմության վրա ճնշումների հետ՝ Երևանի` Բաքվի, Անկարայի և Արևմուտքի հետ մերձեցման ֆոնին։ Այս մասին գրում է ABC Media-ն։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լիճը ամառային արձակուրդների ընթացքում դարձել է ափամերձ շրջաններում բնակվող երեխաների առօրյայի մի մասը։ Նրանք երկար ժամանակ են անցկացնում լճում։
Վահանաձեւ գեղձի հիվանդությունները բավականին տարածված են Հայաստանում: Դրանց առաջացման պատճառների, տեսակների եւ բուժման վերաբերյալ Doctors.am-ը զրուցել է էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ: Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմի ամենակարեւոր գեղձերից մեկն է: Այն կշռում է 20-30 գրամ, որը էնդոկրին գեղձերի համար բավականին մեծ է համարվում: Տեղակայումը՝ պարանոցի առաջային պատին՝ շնչափողից առաջ: Այն շատ նման է թիթեռի, եւ եթե պացիենտի մոտ […]
Իշխանության քարոզիչները փորձում են տպավորություն ստեղծել, թե չնայած հայկական ապրանքների առաջ ռուսական շուկայի փակմանը, Հայաստանի տնտեսությունը բարձր տեմպերով աճում է։ Արտահանման ռեկորդային ծավալներ են գնում դեպի եվրոպական շուկաներ։