Թաիլանդի Նոնթաբուրիի նահանգում նախկին տեղացի պատգամավոր Չալոնգ Ռիվրաենգը կրակել է տեղական իշխանությունների պաշտոնյա Թոնգչայ Ենպրասերտի վրա նրա գրասենյակի առջև, այնուհետև զանգահարել է YouTube-ի ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդման հաղորդավարին և խոստովանել իր արարքը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Չնայած ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ Եվրոպայի գործադրած ջանքերին՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալը կրկին աճել է։ Ինչպես հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) տվյալներին, հունիսին Եվրամիության երկրները Ռուսաստանից գնել են 14%-ով ավելի շատ հեղուկացված բնական գազ, քան մեկ տարի առաջ։
Հարևան երկրում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը չի նպաստում խաղաղությանը. Վիլեն Գաբրիելյան
Վերջին 8 տարիներին զոհված տղաների անունները նկարներով, անվանական հրապարակելո՞ւ եք. Նարեկ Կարապետյան
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր սկսել են քննարկել օրինագիծ, որը սահմանափակ համաներում է նախատեսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների համար։ Սա օրենսդրական առաջին քայլն է՝ տասնամյակներ շարունակվող արյունալի բռնությանը վերջ տալու համար:
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում ։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ընկերություններից մեկին պատկանող տարածքում հրդեհ է բռնկվել։
Երկրորդ տարին անընդմեջ հայ դպրոցականները մասնակցել են Արհեստական բանականության միջազգային օլիմպիադային (IOAI)՝ 2 բրոնզով եզրափակելով ելույթը օգոստոսի 2-8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած միջազգային մրցույթում։
Ես 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցին չեմ ծանոթացել, ստորագրությունս տակը չեմ դրել. Գաբրիելյան
Պարո՛ն Գաբրիելյան, Բաքվում եք ծնվել, ձեզ կարո՞ղ է Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ն հավաքագրել է. Սարգսյան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից սկսել է թիրախային վերահսկողությունը սննդամթերքի առաքման ոլորտում. ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ վերջին մեկ շաբաթում իրականացված վերահսկողական լայնածավալ միջոցառումները, որոնց ընթացքում ստուգվել է առաքում իրականացնող անձանց սանիտարական գրքույկների առկայությունը, դրական արդյունքներ է գրանցել:
Ֆինանսավարկային, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովների նախագահները կլինեն «ՈՒժեղ Հայաստանից»
Բեռը չպետք է թողնել ԶՈւ-ի վրա. Վիլեն Գաբրիելյանը՝ բանակում խաղաղ պայմաններում զոհերի մասին
Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում ընտրություններին հայհոյախառն արտահայտություններ էր անում. Ղազարյան
Սխալ բան եք ասել, հերքեք՝ դատարանն իմ վերաբերյալ որևէ վճիռ չի կայացրել. Էդգար Ղազարյան
Բուլղարիայի Տրյավնա քաղաքի մոտ գտնվող զենքի գործարանի զինամթերքի պահեստում հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Մոլդովայի ԱԳՆ–ն հետ է կանչել Մոսկվայում իր դեսպան Լիլիան Դարիին հանրապետության տարածքում ընկած անօդաչուի հետ կապված խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտնել է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Վերջիններս ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։
ԱԺ-ում կգործի պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։
Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի կառավարման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել ստեղծել նոր մեխանիզմներ նեղուցի անվտանգության ապահովման համար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4335-ի։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ՝ վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:
Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Երևանում ժամը 11։20-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Նար-Դոս փողոցի 21 շենքի բակում դի կա։
Ադրբեջանական արտադրողները հայկական ապրանքների մատակարարումների կրճատման ֆոնին ամրապնդում են իրենց դիրքերը ռուսաստանյան շուկայում: «Ակցենտներ» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ռուսաստանյան խանութներում ազատված տեղերն արագորեն լրացնում են այլ երկրների, առաջին հերթին՝ Վրաստանի և Ադրբեջանի մատակարարները:
Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ Շահանե Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Սպիտակ տունը «մտահոգված չէ» Գազայի ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարությունից։ Այդ մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարակ Ռավիդը։
Քաղաքավարության բացակայություն չէ, որ ձեզ չեմ բարևում, դուք մեծ ցավ եք պատճառել ժողովրդին. Ղազարյան
Նեպոտիզմը՝ այդ պոզով ու պոչով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ ու դուրս չի գալիս. Մանուկյան
Երբ ԱԺ նախագահը թքում էր քաղաքացու վրա, ինչո՞ւ էթիկայի հանձնաժողով չստեղծեցիք. Ղազարյանը՝ ՔՊ-ին