Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ապացուցել են, որ իրենց համար առաջնայինը ոչ թե Հայաստանի անվտանգությունն ու կայունությունն է, այլ սեփական իշխանության պահպանումը։ Զարմանալի չէ, որ առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում՝ փոխարենը մտածելու խաթարված ներքին կայունությունն ու միասնականությունը վերականգնելու մասին, իշխանական խմբակը գնում է երկիրը շարունակաբար պառակտելու ու թուլացնելու ճանապարհով։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն են։
«Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը, բնականաբար, իրատեսական չեմ համարում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով բեռնափոխադրումների համար «Վերին Լարսին» Ադրբեջանի տարածքի այլընտրանք լինելու ՌԴ առաջարկին:
«Հիմա վերջնական աշխատանքներ ենք տանում, շուտով կհրապարակվի չվացուցակը»,- կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցը լաստանավային փոխադրումների ժամկետների մասին ծանուցմամբ սկսեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: