Թուրքական ռազմաօդային ուժերի «Pars» էսկադրիլիան 2026 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին կտեղակայվի Էստոնիայի Էմարի ավիաբազայում։
Ռուսաստանը պատերազմ չի սկսել, այլ պատասխանում է Արևմուտքի աջակցությամբ Կիևի սանձազերծած ռազմական գործողություններին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։
Ուկրաինական հարվածների հեռահարությունն արդեն գերազանցում է 3000 կմ-ը և շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հուլիսի 26-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանի մասնակցությամբ միջազգային ծովային զորավարժությունների անցկացումը վկայում է այն մասին, որ ՌԴ-ին մեկուսացնելու փորձերը ձախողվել են։ Այս մասին հուլիսի 26-ին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանը երկակիություն է տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման մեջ՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։ Մոսկվային դուր է գալիս, որ Վաշինգտոնը հայտարարում է խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամության մասին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեկինի համալսարանի երկու շրջանավարտ այս շաբաթ պատմություն կերտեցին՝ ստանալով Ֆիլդսի մրցանակը, ինչը վառ օրինակ դարձավ ընդօրինակման համար՝ ավելի լայն շրջանակում, որտեղ երիտասարդ բարձր որակավորում ունեցող չինացի գիտնականները ձգտում են համաշխարհային ճանաչման։ Այս մասին հաղորդում են չինական լրատվամիջոցները։
Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին․
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի կերպարների հեղինակներից մեկը՝ դիզայներ և ոճաբան Արայիկ Գաբաջյանը:
Sarah’s Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը:
«Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերից ելնելով»։ Հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը․
Այսօր՝ հուլիսի 26-ին, հերթական անգամ գարշահոտ ու հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Առևտրային նավատորմի դեմ ոտնձգությունների դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես ծովահենության դեմ։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
168TV-ի «Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ «Virtus» Law Group փաստաբանական գրասենյակի հիմնադիր և տնօրեն, փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադաձավ նաև Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստին:
Երկրի բանակը օգտագործում է «Արաշ-2»-ից ավելի հզոր հարվածային անօդաչու սարքեր, հայտնել է իրանական բանակի ներկայացուցիչ Ամիր Աքրամինիան, տեղեկացնում է Fars-ը։
Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով ձևավորված Ազգային ժողովի առաջին նիստը։
Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։
«Ուզում եմ շատ հստակ տարանջատենք քարոզչական խոսակցությունը և իրական տնտեսական միտումները։ Իրական տնտեսական միտումներում պետք է եղած գործընկերների հետ, Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություն պահել, ոչ թե վատթարացնել, հետո մտածել` լավ, ո՞նց կոմպենսացնենք»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը։
Արմավիրի մարզիչ Ջրառատ համայնքում գործող Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում ավարտվեց Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնությունը:
Վլադիմիր Պուտինը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Ռազմածովային նավատորմի օրվա տոնակատարություններին։
Էժան, ճշգրիտ և մահաբեր՝ Իրանի լավագույն հրթիռն էլ ավելի վտանգավոր է դարձել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։ Վերջինս խոսեց նորընտիր խորհրդարանական ընդդիմության անելիքների մասին:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձի համար, որով նա կոչ է արել դադարեցնել պատերազմը։
Հուլիսի 26-ին Սևանա լճում միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում։
Թուրքական ընկերությանը պատկանող AGN Ragnar բեռնատար նավը ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի հարվածի է ենթարկվել ուկրաինական Սուլինա նավահանգստից դուրս գալիս։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՍԻՀ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական բազաների ուղղությամբ վերջին հարվածների ընթացքում իրանական զինված ուժերը ոչնչացրել են 11 ամերիկյան ինքնաթիռ և ուղղաթիռ։
Իրականում ցուցանմուշներում կան նաև բացառիկ առարկաներ, որոնցից, օրինակ, բիզոնի եղջյուրն է, կախազարդեր, որոնք բրոնզյա լարից ու թիթեղից են պատրաստված։ Մենք փորձել ենք համադրել երկրագիտությունը հնագիտության պատմության հետ և ստանալ գեղեցիկ ցուցադրություն»,- նշեց Ալյոշա Հայրապետյանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն արդեն ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բոլոր առաջարկները, և Կիևի իշխանությունները գիտեն՝ ինչ պետք է անել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհամը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե դա բխի Բրիտանիայի ազգային շահերից։
Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 121 հազար մարդ։ Կրակը տարածվել է մի քանի նահանգներում՝ ընդգրկելով շուրջ 45 հազար հեկտար տարածք։