Անդրանիկ Սիմոնյանին հարցրել եմ՝ ինչպես է ՀՀ ԱԱԾ հսկիչ-անցագրային կետի տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի «Հայկական ժամանակի» տելեգրամում. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը գրում է. «Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել եմ պատգամավորական հարցում, պարզելու, թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից՝ «Զվարթնոց»
օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։

Թերեւս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը եւ կամակորություններին սպասարկող
անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։

Ի դեպ, նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել եմ այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ
պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում իշխանական քարոզչամեքենային ձեռքում։

Հ.Գ. ի դեպ, ստացել եմ բազում ահազանգեր, որ ընտրություններին նախորդած մի քանի օրը ՀՀ սահմանային անցակետերում հայտնված ռազմական ոստիկանության
հաշվառումների հիման վրա մի քանի հազար մեր հայրենակիցների Հայաստանի տարածքից ելքի վրա դրված է արգելք, որն օրենքի կոպտագույն խախտում է ու ծանր քրեական հետեւանքներով լի։ Նիկոլը բոլորին փորձում է իր
հանծագործություններին դարձնի մեղսակից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930