«Կապիտուլյանտը հայ ընտրողին զրպարտում է ամենազարհուրելի ձևով, առանց փաստի, առանց օրենքի, դատ ու դատաստանի». Լևոն Ջավախյան

Լևոն Ջավախյանը գրում է. «ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Ես իմ ձայնը տվել եմ ընդդիմությանը։

Եվ ոչ միայն ես։ Շուրջ կես միլիոնից ավել հայեր քվեարկել են ընդդիմության օգտին։ նիկոլ փաշինյանը այս հսկայական ընտրազանգվածի հասցեին պախարակիչ հայտարարություններ է անում, ըստ որի մենք քվեարկել ենք փողի դիմաց, իբր մենք կաշառակեր ենք, անբարո, քրեակիր ընտրողներ։

Կապիտուլյանտը հայ ընտրողին զրպարտում է ամենազարհուրելի ձևով, առանց փաստի, առանց օրենքի, դատ ու դատաստանի։ Նրան թվում է, եթե բերանը` Ավգյան ախոռը բացեց, ապա դա և դատ է և դատաստան…

Ես դրա դիմաց հատուցում եմ պահանջում. թող ապացուցի, որ ես և իմ նմանները կաշառակեր են…

Եթե ոչ, ապա նրան իրավական և հասարակական պատասխանատվության պիտի ենթարկել, եթե ոչ դատարանի /քանզի դատարանն իր բերանն է/, ապա նույն իսկ «կաշառակեր» ընտրազանգվածի կողմից…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930