Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Արցախը հանձնել է Մակրոնի հետ միասին
Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի՝ Բարբուշատի թունելի կառուցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը և համաձայնությունը:
«Սա մի նոր փուլ է ոչ միայն Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար, այլև ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու ճանապարհին: Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման շրջանակում սահմանված ստանդարտներն իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ ու գիտելիքներ ունեցող ընկերություններ են պետք, և տվյալ դեպքում ներգրավվել են ֆրանսիական շինարարական կազմակերպությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը սուպերնախագիծ է:
«Ինչպես բազմաթիվ նման դեպքերում, Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին: Մենք այսօր կարող ենք ասել, որ Հյուսիս-Հարավ հսկայական նախագիծը, սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում: Մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնելու»,- ասել է Փաշինյանը և ևս մեկ անգամ շեշտել, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է Ալմա Աթայի հռչակագրի վրա՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության ճանաչումը:
«Այդ ճարտարապետության գործում առանցքային է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը»,- ընդգծել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



