Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին հիշատակել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ տեղի ունեցած «վայրագությունները», ընդգծելով, թե՝ «մարդկության դեմ ծանր հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն»։
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Ապրիլի 17-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թոթովենցի փողոցում գտնվող թիվ 164 դպրոցում վիճաբանություն է տեղի ունենում։
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՃԵՊԱԶՐՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ. #ՈՒՂԻՂ
ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար սահմանված երկու հավելումների միավորման և 2020 թ. մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկվող զինծառայողների հավելավճարների հաշվարկման գործակիցները կփոխվեն։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Համապատասխան որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Թրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՝ տեղում ուսումնասիրելու բուժառուների իրավունքների ապահովումը և ծառայությունների կազմակերպման գործընթացը։
#ՀԻՄԱ. ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ. #ՈՒՂԻՂ
ՀՀ կառավարությունը 2026 թ.–ի համար շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին` սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Պետական շենքերը ևս հարկ կվճարեն, որ բյուջեի հնարավորությունները մեծանա. Փաշինյան
Արմեն Աշոտյանը գրում է. «ՔՊ-ականների նման մարդակերպ արտաթորանքների երևույթը ֆենոմեն է մարդկության պատմության մեջ»:
#ՀԻՄԱ. ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Է ՀՐԱՎԻՐԵԼ. #ՈՒՂԻՂ
Մեր պատմության մեջ սարսափելի տեսարաններ են նկարագրված, թե ինչպես են հարկեր հավաքել. Փաշինյան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԲԱԳՐԱՏ ԱՇՈՏՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան 93/97)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «շատ ուրախ է, որ Հորմուզի նեղուցը բաց է և/կամ արագ բացվում է», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն՝ ընդգծելով, որ անհամբեր սպասում է Չինաստանում իրենց հանդիպմանը:
Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և այլ անձինք անցնում են խարդախության և այլ մեղադրանքներով հարուցված քրեական վարույթով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Տ-2-26, /Տ-2-25/ Բարձրաշեն-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000+կմ1+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 19-ին՝ ժամը 9.00-ից մինչև 19.00, Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար։
ԱՄՆ նախագահը մեկ ժամում յոթ կեղծ հայտարարություն է արել, երեկ երեկոյան սոցիալական ցանցերում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.88 դրամ, վաճառքինը՝ 4.95 դրամ։
Ես ավարտել եմ 8 պատերազմ: Բայց եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պատերազմ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրանի ազգային անվտանգության կոմիտեի խոսնակ Էբրահիմ Ռեզաին «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ Թեհրանը չի համաձայնի հարստացված ուրանի դուրսբերմանը երկրից և հերքել է այդ ուղղությամբ որևէ պարտավորություն, չնայած ԱՄՆ-ի հակառակ հայտարարություններին։
Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսը և «Mazda» մակնիշի ավտոմեքենան։
Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 18-19-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում, և որ մոտ ապագայում կարող են հստակ զարգացումներ լինել, քանի որ բանակցությունները նախատեսված է շարունակել շաբաթավերջին։
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է. #ՈՒՂԻՂ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն քիչ առաջ ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը և նրա որդին։ Ըստ նախնական վարկածի պրոռեկտորը և նրա որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի շինարարական և վերականգնման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: