Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին և Սմբատ Լպուտյանը. ArmLur.am
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն քիչ առաջ ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը և նրա որդին։ Ըստ նախնական վարկածի պրոռեկտորը և նրա որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։
Ըստ նախնական վարկածի պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն որդին աշխատանքի չի ներկայացել։
ArmLur.am-ը գրում է, որ նույն գործի շրջանակում ձերբակալել են նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։



