Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատանքներն ավարտվել են. ԿԳՄՍՆ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի շինարարական և վերականգնման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Այս փուլում մաքրման աշխատանքներ են տարվում, որոնք նույնպես կավարտվեն Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցին ընդառաջ»,– հայտնել են գերատեսչությունից:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցվել է 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50–րդ տարելիցի կապակցությամբ։



