Բաժիններ՝

Ջորդանը գլխավորում է պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկների ցանկը, Ռոնալդուն երրորդն է

Ամերիկյան հեղինակային Sportiсo պորտալը հրապարակել է պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Ազգային բասկետբոլի ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն, լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։

Պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկները՝ ըստ Sportico-ի։

1. Մայքլ Ջորդան ($4.5 միլիարդ՝ հաշվի առնելով գնաճը, $3.28 միլիարդ՝ առանց գնաճը հաշվի առնելու) – բասկետբոլ
2. Թայգեր Վուդս ($2.88 միլիարդ, $1.97 միլիարդ) – գոլֆ
3. Քրիշտիանու Ռոնալդու ($2.52 միլիարդ, $2.09 միլիարդ) – ֆուտբոլ
4. Լեբրոն Ջեյմս ($2.03 միլիարդ, $1.62 միլիարդ) – բասկետբոլ
5. Լիոնել Մեսսի ($1.99 միլիարդ, $1.62 միլիարդ) – ֆուտբոլ
6. Արնոլդ Փալմեր ($1.85 միլիարդ, $885 միլիոն) – գոլֆ
7. Ջեք Նիկլաուս ($1.83 միլիարդ, $930 միլիոն) – գոլֆ
8. Դեյվիդ Բեքհեմ ($1.68 միլիարդ, $1.26 միլիարդ) – ֆուտբոլ
9. Ռոջեր Ֆեդերեր ($1.67 միլիարդ, $1.29 միլիարդ) – թենիս
10. Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր ($1.57 միլիարդ, $1.16 միլիարդ) – բռնցքամարտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930