Բաժիններ՝

Ռոնալդուն փորձում է համոզել Կազեմիրոյին միանալ «Ալ-Նասրին». Marca

«Ալ-Նասրի» հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն փորձում է համոզել կիսապաշտպան Կազեմիրոյին միանալ Սաուդյան Արաբիայի ակումբին: Բրազիլացին այս ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն Կազեմիրոյին համարում է կարևորագույն տարր, որը վճռորոշ խթան կհաղորդի ակումբի դիրքերը բարելավելու համար։

Հաղորդվում է, որ 34-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու հետաքրքրություն ունի նաև «Ինտեր Մայամին»։ Թիմերի միջև արդեն ընթանում են բանակցություններ: Կազեմիրոյին վերջերս նկատել են Մայամիում, հավանաբար՝ ակումբի ենթակառուցվածքներին ծանոթանալու և ղեկավարության հետ անձնական հանդիպումներ անցկացնելու համար։

Ռոնալդուն և Կազեմիրոն միասին խաղացել են «Ռեալ Մադրիդում» 2013-ից 2018 թվականներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930