Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Հունաստանի նախագահի կազմակերպած ընդունելությանը
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի կողմից Հունաստանում հավատարմագրված դեսպանների համար տրվող ամենամյա ընդունելությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Ընդունելության ընթացքում դեսպան Մկրտչյանը առանձնազրույց է ունեցել նախագահ Տասուլասի հետ, ով բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստան կատարած պետական այցը` իր հագեցվածությամբ և արդյունքներով հանդերձ։
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի նախագահին փոխանցել է Հայաստանի նախագահի երախտիքի խոսքը` ջերմ ընդունելության և այցը ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։



