Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Պրեմիեր լիգայում զբաղեցնել երրորդ տեղը. Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը կարծիք է հայտնել, որ «Կարմիր սատանաները» կարող են այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցնել երրորդ կամ չորրորդ տեղը։

«Թիմն ունի անհավանական հնարավորություն՝ ընդգրկվելու լավագույն քառյակում։ Կարծում եմ՝ այդպես էլ տեղի կունենա:

Նայեք «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին. նրանք, կարծես, լավ տրամադրություն ունեն։ Նրանք հաղթում են, երբ լավ են խաղում, հաղթում են, երբ վատ են խաղում, միավոր վաստակեցին նույնիսկ այն ժամանակ, երբ վատ խաղացին «Վեսթ Հեմի» դեմ, այնպես որ ամեն ինչ սկսում է հարթվել։ Թիմը շատ լավ արդյունքներ է ցույց տալիս, կարծում եմ՝ նրանք կավարտեն երրորդ կամ չորրորդ տեղում»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս 27 խաղից ունի 48 միավոր և չորրորդն է Պրեմիեր լիգայի աղյուսակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս