Թրամփը դիտարկում է Իրանին հարվածելու մի քանի տարբերակներ. լրատվամիջոցներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը քննարկել է Իրանին հարվածելու մի քանի տարբերակներ՝ սկսած թիրախային հարվածից մինչև կառավարական, ռազմական և միջուկային օբյեկտների լայնածավալ ռմբակոծություն, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով պլանավորմանը ծանոթ աղբյուրին։

«Հինգշաբթի օրը Թրամփը դիտարկում էր Իրանի դեմ ռազմական հարվածների մի շարք տարբերակներ, այդ թվում՝ հնարավոր սահմանափակ հարված՝ ուղղված ԱՄՆ բանակցային դիրքերի ամրապնդմանը… նա նաև դիտարկում էր կառավարական, ռազմական և միջուկային թիրախների դեմ ավելի լայնածավալ հարվածներ»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ շատ վատ բաներ կարող են պատահել, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքին։

Տեսանյութեր

Լրահոս