Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի Մ-19 առաջնությանը
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 21-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կնախապատրաստվի ՈՒԵՖԱ 2025/2026 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլին։ Մեր ընտրանին B լիգայում է։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարը կանցկացվի Լյուքսեմբուրգում փետրվարի 25-ից մարտի 6-ը։ Մեր թիմի առաջին հանդիպումը փետրվարի 27-ին է, մրցակիցը Բելառուսն է։ Մարտի 2-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Լյուքսեմբուրգին, 3 օր անց՝ Բոսնիա և Հերցեգովինային։
Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։
Դարպասապահներ
Լիլիթ Բաբայան «Փյունիկ-Աղջիկներ»
Վիոլետա Մուսախանյան «Ուրարտու-Աղջիկներ»
Շողիկ Սարդարյան «Ուրարտու-Աղջիկներ»
Պաշտպաններ
Մարիամ Բարսեղյան «Սարդարապատ-Աղջիկներ»
Քնարիկ Բաղդասարյան «Լեռնային-Արցախ»
Անի Օհանյան «Ուրարտու-Աղջիկներ»
Մարիաննա Վարդանյան «Ուրարտու-Աղջիկներ»
Մանե Ասլանյան «Ուրարտու-Աղջիկներ»
Լիլիթ Հակոբյան «Փյունիկ-Աղջիկներ»
Սոֆի Մհեյան «Փյունիկ-Աղջիկներ-2»
Նարե Եփրեմյան «Գանձասար-Աղջիկներ»
Անի Ակոպյան «Գլենդել-Աղջիկներ»
Մերի Պետրոսյան «Ախթամար-Աղջիկներ»
Լիլիթ Գևորգյան «Ախթամար-Աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Շուշանիկ Հարությունյան «Ուրարտու-Աղջիկներ»
Անի Վարդազարյան «Ուրարտու-Աղջիկներ»
Մարիամ Նիգոյան «Ուրարտու-Աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան «Ուրարտու-Աղջիկներ»
Արմինե Վարդանյան «Նոա-Աղջիկներ»
Իզաբելլա Մերիք «Մուստանգ-Աղջիկներ»
Հարձակվողներ
Աննա Սաղաթելյան «Նոա-Աղջիկներ»
Տաթև Խաչատրյան «Փյունիկ-Աղջիկներ»
Նաիրա Աղվանյան «Կուբան-Կրասնոդար»
Ռուզաննա Խաչատրյան «Գանձասար-Աղջիկներ»
Ռուզաննա Ինջյան «Ուրարտու-Աղջիկներ»
Վիկտորյա Հակոբյան «Գանձասար-Աղջիկներ»



