Բաժիններ՝

Սկանդալի պատճառով Nestlé-ի բաժնետոմսերն իջել են նվազագույն մակարդակի. Bloomberg

Շվեյցարական Nestlé ընկերության բաժնետոմսերն իջել են վերջին ութ տարվա ընթացքում մինչև նվազագույն մակարդակ մանկական կաթնախառնուրդի մի քանի խմբաքանակի՝ վնասակար մանրէներով աղտոտման հետ կապված սկանդալի ֆոնին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

2022 թվականին առավելագույնի հասած մակարդակի համեմատությամբ` բաժնետոմսերի գնանշումները նվազել են 38%-ով, մինչդեռ Nestlé-ի հիմնական մրցակիցներ Danone-ի և Unilever-ի համար դրանք աճել են համապատասխանաբար 32%-ով և 28%-ով: Գործակալությունը նշում է, որ սկանդալը խորացրել է ընկերության արտադրանքի վաճառքների շարունակական նվազումը և արտադրական ծախքերի աճը: Մասնավորապես, բացասական ցուցանիշներ է գրանցել Putina, Nespresso և KitKat ապրանքանիշների արտադրանքը:

Ավելի վաղ Nestlé-ն հայտարարել է 25 երկրում մանկական սննդի մի քանի խմբաքանակ հետ կանչելու մասին, ներառյալ SMA, BEBA և NAN մանկական խառնուրդները՝ դրանցում վնասակար մանրէների և սրտխառնոց ու փսխում առաջացնող թույնի հնարավոր առկայության պատճառով:

Ընդ որում, Nestlé-ն պնդում է, որ վարակի կամ ախտանիշների ոչ մի դեպք չի հաստատվել՝ կապված հետ կանչված մթերքներից որևէ մեկի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս