Ակցիան այն աստիճան լսելի էր հենց նախագահականում, որ քաղացիների վանկարկումները ձայնագրված են անգամ Նիկոլի կողմից հրապարակված կադրերում. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում անրդադարձել է ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ կազմակերպված բողոքի ակցիային:
«ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները լիարժեք կամփոփեմ իր՝ Բաքու կատարվելիք ուղևորությունից հետո, քանզի թե ներկայիս այցը, թե զարգացումները տարածաշրջանային են և փոխկապակցված։

Այս պահի դրությամբ կարող եմ փաստել մեկ բան՝ մեր այսօրվա ակցիան այն աստիճան լսելի էր հենց նախագահականում, որ հարյուրավոր քաղացիների վանկարկումները ձայնագրված են անգամ Նիկոլի կողմից հրապարակված կադրերում։
Եվ սա՝ ի հեճուկս հազարավոր ոստիկանների, փակված փողոցների և երկնքում ճախրող ուղղաթիռների։
Իշխանություններն այնքան էին դողում մեր ռազմագերիների նկարներից, որ նույնիսկ ոստիկանական երկրորդ շղթան կազմեցին Բաղրամյանի պուրակում՝ ոստիկանների մարմիններով փակելու համար Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, Արկադի Ղուկասյանի և մյուս բանտարկված մեր հայրենակիցների նկարները։
Պատկերացնո՞ւմ եք։ Սրանց անգամ ամոթանք տալն է այլևս անիմաստ։
Ամոթը մեզ է, բոլորիս, որ Հայաստանն աշխարհում դեռ ներկայացնում է այս Made for Turkey մոդուլային ոհմակը։


