Էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արարատ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Հրազդանցի 35-ամյա երիտասարդը ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը։
Իրենք հերքում են. պիտի սպասեմ փաստաբանիս որոշմանը. Տիգրան Ուլուբաբյան
Բաքուն ստացել է իրեն անհրաժեշտ պահանջների փաթեթը, որը ներառված էր «խաղաղության պայմանագրում», հիմա էլ նոր փաթեթի է անցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին, Բաքվի ապատեղեկատվություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ոստիկանները չեն ընդունում, որ Տիգրանին ծեծել ու հայհոյել են. Ռոման Երիցյան
Մարտի 22-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները հանգեցրել են մարդու իրավունքների զանգվածային խախտումների և աներևակայելի տառապանքների՝ հատկապես երեխաների համար։ Հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը։
Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է։
«Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձում է ցույց տալ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն իր համար ինքնանպատակ չէ, ուստի, բացի համաձայնեցված կետերից, նա շարունակում է պնդել իր գլխավոր պահանջը կամ պահանջները: Երկրորդ, Ալիևը փորձում է զգոն պահել իր բնակչությանը, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ, պետք է պատրաստ լինել պատերազմի, այսինքն՝ փորձում է նաև ներքին խնդիրներ լուծել»,- նշեց նա:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ընդհանուր մոտ 98 գրամ զանգվածի վերաբերյալ տանտերը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատկանում է իրեն, կանեփն էլ աճեցրել, մշակել և պատրաստել է անձամբ օգտագործելու համար:
Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների, մի խումբ զինվորականների և պարեկների հետ օգնություն է ցուցաբերել վիրավորին, մինչև կժամաներ շտապօգնությունը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից ամբողջությամբ համաձայնեցված, բայց այդպես էլ չհրապարակված, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» տեքստին, թշնամական նոր պահանջներին, Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերին՝ ամեն գնով Հայաստանից նոր զիջումներ կորզելու, և այս օկուպացիոն վարչախմբի վարքագծին՝ համաձայնելու այդ զիջումներին։
Վաղը` մարտի 22-ին, Հայաստանի մայրաքաղաքի հիմնական փողոցների լուսավորությունը 1 ժամով կանջատվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ««Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 22-ին՝ ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը»,– ասված է հաղորդագրությունում: Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի […]
Գերմանիայի մաքսային ծառայությունը առգրավել է «Իվենտին» (Eventin) անունով ռուսական լցանավը՝ բեռնված մոտ 100 հազար տոննա նավթով, որի շուկայական արժեքը գնահատվում է շուրջ 40 միլիոն եվրո։ Լցանավը ձերբակալվել է Բալթիկ ծովում՝ Ռյուգեն կղզու ափերի մոտ, որտեղ այն խարսխված էր 2024 թվականի հունվարի կեսերից։
Միացյալ Նահանգները կարող է ստանձնել Ուկրաինայում ատոմային էլեկտրակայանների կառավարումը «առանց մեծ խնդիրների», եթե այդ մասին ընդունվի համապատասխան քաղաքական որոշում։ Այս մասին, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Թե ինչի՞ մասին է 5 օրվա ընթացքում ադրբեջանական 11 ապատեղեկատվական հայտարարությունը, և Փաշինյանի կողմից միակողմանիորեն պայմանագրի ստորագրման մասին հայտարարություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկեցինք Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Քիչ առաջ սկսվեց Տիգրան Ուլուբաբյանի և իր նկատմամբ խոշտանգում իրականացրած ոստիկանների առերես հարցաքննությունը։
Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին:
Ներկայացումից հետո զանգահարեց ինձ, ասաց՝ հազիվ եմ խաղացել, գլխապտույտ ունեի… Կարո Շահբազյան
Նա սպառող չէր, արտադրող էր. չէր լռում, փողոցում է եղել… արժեք դավանող մարդու կերպար էր. Սրբազան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներից երկուսն էլ դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի եզրափակիչ:
Շատ մեծ կորուստ է. Մեծատառով մարդ էր. նենց հավես էր, պարում էինք իրար հետ… Նիկոլայ Եղիազարյան
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Եղբայրս,հրաշալի ախպերս գնաց կողքիցս. չէինք հասկանում, ինչ-որ թուլություն կար մեջը. Հարություն Մովսիսյան
Դեղտրիկյանի նման արտիստին պետք է հուղարկավորեին թատրոնից. էս մարդը ծառայել է էս երկրի մշակույթին…