Բաժիններ՝

Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերադարձնելու մասին օրենքը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերականգնելու մասին օրենքը, որը հուլիսի 31-ին ավելի վաղ հաստատել էր Գերագույն ռադան: Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր խորհրդարանականներին օրինագծին աջակցելու համար:

«Սրանք հակակոռուպցիոն մարմինների, մեր պետության բոլոր իրավապահ մարմինների բնականոն, անկախ աշխատանքի երաշխիքներն են։ Որոշումը ճիշտ է», – նշել է Զելենսկին:

Գերագույն ռադան օրինագիծը հաստատել էր 331 «կողմ», 0 «դեմ» ձայնով:

Զելենսկին նոր օրինագիծը Գերագույն ռադա էր ուղարկել հուլիսի 24-ին՝ այն բանից հետո, երբ ավելի վաղ հաստատված օրենքը բողոքի ցույցերի և եվրոպական դժգոհության առիթ էր դարձել: Օրենքի քննադատները նշում էին, որ այն խախտում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031