Անկարան կրկին հայտարարել է, որ Երևանը կշահի խաղաղության պայմանագրի ստորագրումից և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմանների կատարումից

Անկարան կրկին հայտարարել է, որ Երևանը կշահի խաղաղության պայմանագրի ստորագրումից և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմանների կատարումից։

Հիմա էլ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունն է հայտարարություններ արել։

«Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Այդ խաղաղությունից կշահեն բոլորը, բայց ամենաշատը` Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե ստորագրվի կամ նախաստորագրվի կայուն խաղաղության համաձայնագիր և կատարվեն Զանգեզուրի միջանցքին վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը հարմար պահի կարող է բացվել Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում: Դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031