Բաժիններ՝

Չինաստանում անբարենպաստ եղանակային պայմանների զոհ է դարձել առնվազն 60 մարդ

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով նախորդ շաբաթ Չինաստանի հյուսիսում մահացել է առնվազն 60 մարդ։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Պեկինի փոխքաղաքապետ Սիա Լինմաոն հայտնել է, որ մայրաքաղաքում հեղեղումների զոհ է դարձել 44 մարդ, 9-ը համարվում են անհետ կորած։ Զոհերի զգալի մասը՝ 31 մարդ, Պեկինի Միյուն նահանգի տարեցների խնամքի կենտրոնի շահառուներ են։

Զոհեր կան մյուս նահանգներում ու քաղաքներում ևս։

Չինաստանում հորդառատ անձրևները սկսվել են մեկ շաբաթ առաջ։ Պեկինի Միյուն թաղամասում տեղումների քանակը հասել է մինչև 573.5 մմ-ի։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031