Բաժիններ՝

Ճապոնիան վերսկսել է «Ֆուկուսիմա-1»-ից մաքրված ջրի արտանետումն օվկիանոս

Ճապոնիան տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ), որ ցունամիի մասին նախազգուշացումը վերացվել է և «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտանետումը շուտով կվերսկսվի։

Այս մասին ԱԷՄԳ-ը հայտնել է X-ի էջում։ Հուլիսի 30-ին կազմակերպությունից հայտնել էին, որ համաշխարհային օվկիանոս  մաքրված ջրի արտանետման գործընթացը կասեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Ռուսաստանի ափերի մոտ՝ Կամչատկայի ափերին հուլիսի 30-ին գրանցված 8,8 մագնիտուդով երկրաշարժը ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆիլիպինների և մի շարք այլ երկրների ափերին ցունամիներ էր առաջացրել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեծ թվով մարդիկ տարհանվել էին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս