Բաժիններ՝

Սիրիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է ՌԴ հետ համագործակցելու ցանկությունը

ՀայերենՀայաստանՏնտեսությունԱշխարհՄշակույթՍպորտՓաստերի ստուգումՀատուկ նախագծերՀարցազրույց…ԼուսանկարՏեսանյութՓոդքասթ լրահոսՄերձավոր Արևելք14:07, 31 հուլիսի 2025Սիրիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է ՌԴ հետ համագործակցելու ցանկությունըՍիրիայի նոր իշխանությունները շահագրգռված են Ռուսաստանի հետ կառուցել համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։

Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շիբանին։

«Այսօր մենք ներկայացնում ենք նոր Սիրիա և, իհարկե, շահագրգռված ենք մեր երկրների միջև ճիշտ փոխգործակցություն և հարաբերություններ հաստատելու հարցում, որը հիմնված կլինի համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա», – ասել է Սիրիայի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ «ներկա ժամանակաշրջանը լի է տարբեր մարտահրավերներով ու սպառնալիքներով, բայց սա նաև միասնական, ուժեղ Սիրիա կառուցելու հնարավորություն է»։

«Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանը մեզ հետ լինի այս ճանապարհին», – հայտարարել է աշ-Շիբանին։Սիրիացի նախարարը հայտարարել է, որ «Ռուսաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև հարաբերությունները պատմական բնույթ ունեն, բայց, իհարկե, կան մի շարք պահեր, որոնք որոշիչ դեռ են ունենում և բարդացնում են այդ հարաբերությունները»։

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվայում ուշադիր հետևում են «Սիրիայում ընթացող անցումային ժամանակաշրջանի գործընթացներին»։

«Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի Սիրիայի ժողովուրդը, որի հետ մեզ կապում են երկարամյա բարեկամության հարաբերությունները, հաղթահարի առկա մարտահրավերները և լիովին կարգավորի իրադրությունը»,- ասել է Լավրովը։ 

Նա հույս է հայտնել, որ Սիրիայի նախագահը հոկտեմբերի 15-ին կկարողանա մասնակցել Ռուսաստան-Արաբական պետությունների լիգա առաջին գագաթնաժողովին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս