Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Իրանի և Երուսաղեմի հայ համայնքում ստեղծված իրավիճակին․
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ընթացքում անշարժ գույքի համալրում է ունեցել․ շաբաթներ առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է Կենտրոն վարչական շրջանում գնած բնակարանի մասին, որը տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով։
Ժողովը գոհունակութեամբ ընդգծեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերը կազմակերպ են եւ կենսունակ: Հակառակ Միջին արեւելեան տարածաշրջանին մէջ զարգացող իրադարձութիւններուն, անվտանգային սուր խնդիրներուն, շրջանի մեր պատմական թեմերը կը շարունակեն իրենց աշխոյժ եւ ժողովրդանուէր գործունէութիւնը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Խիստ մտահոգիչ ու վտանգավոր ենք համարում հատկապես, որ Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական խոսույթն ուղղակիորեն զուգահեռվում է ադրբեջանական իշխանության քարոզչական կեղծ թեզերի ու պատումների հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չի լինի G7-ին Չինաստանի միանալուն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Ռուսաստանը հույս ունի, որ Բոլիվիայի խորհրդարանը կհաստատի լիթիումի արդյունահանման պայմանագիրը։ Այդ նախագիծը կարևոր է երկրի ապագայի համար՝ անկախ նրանից, թե որ կառավարությունն է իշխանավարում երկրում։ Այդ մասին հայտնել է Բոլիվիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Վերչենկոն։
Հունիսի16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանի:
Ընդդիմադիր պատգամավորների այս գործելաոճը երկար շարունակվել չի կարող, քանի որ հեղինակազրկում է իրենց:
«Այս պահին էլ Արցախի նախագահի ինստիտուտը կա, սակայն նախագահի լիազորությունները կատարում է Արցախի խորհրդարանի նախագահը։ Այժմ քաղաքական քննարկում է տեղի ունենում, և մենք մասնագետների հետ, հիմնականում՝ սահմանադրագետների ու իրավագետների, փորձելու ենք լուծումը գտնել, թե ինչպես պետք է իրականացնենք այս գործընթացը, որը լրիվ կհամապատասխանի իրավական պահանջներին և կունենա քաղաքական մեկնաբանություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։
Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչությամբ։ Այս մասին նշվում է կառույցի տարածած հայտարարության մեջ:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Միլիարդատեր Իլոն Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին, եթե ներկայիս ֆինանսական քաղաքականությունը մնա անփոփոխ։ Նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
Իրանի դեմ Իսրայելի գործողությունը ոչ միայն խնդիր է Թեհրանի համար, այլև ազդում է ողջ տարածաշրջանի վրա: Այս մասին կառավարության նիստից հետո ունեցած ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իրանի համար փրկությունը միջուկային զենք ունենալն է. չունեցավ, այս պատերազմը շարունակվելու է, որին զուգահեռ՝ կա վտանգ Իրանը ներսից պայթեցնելու։ Կարծում եմ՝ առաջին հարվածը կհասցվի Իրանի Ատրպատականին, ինչն արդեն լրջագույն խնդիր է ստեղծելու մեզ համար, քանի որ այդ տարածքը Հայաստանի հետ սահմանակից է»,- ասաց Բալասանյանը։
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Ուայթ Թոլքեի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik Վրաստան գործակալության տելեգրամյան ալիքը։
Նշենք, որ ֆոնդային բորսան այն կազմակերպված շուկան է, որտեղ իրականացվում են արժեթղթերի առուվաճառքի գործարքները։
Այսօր քասախցիների բողոքի ակցիան լուսաբանող 24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրվեց՝ ակցիայի օրինականությունն ու հասարակական կարգը պահպանելու համար այդտեղ ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից: Ուղիղ եթերում տեղի ունեցած, սակայն, ցավոք, վերջին շրջանում տարածում գտած միջադեպից հետո լրագրողին հարվածած կարմիրբերետավորը կարճ ժամանակ անց ազատվեց աշխատանքից:
Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին: Այս մասին հայտնում է NourNews լրատվական կայքը։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի գագաթնաժողովում կրկին կխնդրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զենք մատակարարել Ուկրաինային, սակայն հավելել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը օրակարգում չէ։ Այդ մասին տեղեկացնում է BGNES-ը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովն է:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է
ԱՄՆ-ը պետք է կանգնեցնի Իսրայելի հարձակումները Թեհրանի վրա՝ բանակցությունները վերսկսելու համար:
Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության գործակալության, որը հայտնի է որպես MI6, ղեկավարը կառույցի 116-ամյա պատմության մեջ առաջին անգամ կլինի կին՝ 47-ամյա Բլեյզ Մետրևելին։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր:
Իրանը հստակորեն հայտարարում է, որ ցանկանում է դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել միջուկային բանակցությունները՝ միջնորդների միջոցով ազդանշաններ ուղարկելով Միացյալ Նահանգներին և Իսրայելին։ Ինչպես տեղեկացնում է Wall Street Journal-ը, այդ մասին ամերիկյան պարբերականին հայտնել են Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի պաշտոնատար անձինք։