Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է

Օրերս կայացել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեվերջյան հերթական միջոցառումը: Այն միավորել էր համակարգի ներկայացուցիչներին և գործընկերներին, այդ թվում՝ ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներին՝ ամփոփելու իրականացված նախագծերը և նախանշելու անելիքները:

Միջոցառման շրջանակում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Կոնվերս Բանկն արժանացել է Visa Intelligence Award-ի:

Մրցանակը Բանկին է շնորհվել Converse Mobile հավելվածում հաճախորդի լավագույն փորձառության կառուցման, զարգացման աշխատանքներում Visa համակարգի հետ համատեղ նախագծի իրագործման համար:

Visa համակարգը Կոնվերս Բանկի առանցքային գործընկերներից է, որի հետ Բանկը համագործակում է ոչ միայն ֆինանսական և վճարային ծառայությունների մատուցման, այլև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և լավագույն միջազգային փորձի ներդրման հարցերում: Converse Mobile նոր հավելվածի ներդրումը հնարավոր է դարձել, այդ թվում, Բանկի համար սկզբունքային, առաջնահերթ այս ոլորտում համագործակցության շնորհիվ:

Կարդացեք նաև

Նշենք, որ Հայաստանում անհատականացված փորձառությամբ առաջին՝ Converse Mobile հավելվածը գործարկվել է այս տարեսկզբին:

Նոր Converse Mobile-ում օգտատերերը կարող են առավելագույնս անվտանգ միջավայրում.

– Առանց բանկ այցելելու անցնել պարզ և հարմարավետ գրանցման գործընթաց կենսաչափական նույնականացմամբ և օգտվել ամբողջական բանկային ծառայություններից,

-Գլխավոր էջում դասավորել բաժիններն ըստ իրենց նախընտրությունների՝ հիմնական էջում ցուցադրելով ամենահաճախ օգտագործվող ֆունկցիաները և թաքցնելով հազվադեպ օգտագործվողները,

-Նոր փորձառության ձևավորման դեպքում փոփոխել ինտերֆեյսը,

-Միանգամից՝ առանց սքրոլ անելու, գտնել ու օգտվել բանկային ծառայություններից,

– Գլխավոր էջում տեսնել ելքային գործարքների հանրագումարը և պատմությունը՝ կառավարելով ամսվա ծախսերը և ըստ անհրաժեշտության վերաբաշխումներ ու խնայողություններ անելով,

-Ընտրել գունային ռեժիմ: Ի դեպ, C360 բանկինգին բաժանորդագրվածները կարող են օգտվել նոր ինտերֆեյսից՝ կախված իրենց փաթեթից (ստանդարտ կամ պրեմիում):

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս