Շուրջ մեկ տարի առաջ 168.am-ի յութուբյան ալիքը նախաձեռնեց հարցումների պրակտիկա՝ մեր հետևորդներին առաջադրելով երկրի սոցիալ-տնտեսական, ինչպես նաև՝ քաղաքական-հասարակական կյանքին վերաբերող հարցեր: Մեկ տարի անց, ամփոփելով հարցումների պատասխանները, բավականին հետաքրքիր պատկեր ենք ստացել:
Մայիսի 13-14-ը Gallup-ը ՀՀ-ում հարցումներ էր անցկացրել, որի հարցերից մեկը եղել էր, թե ինչպես են վերաբերվում Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որի արդյունքում հարցմանը մասնակցածների 52,2 տոկոսը դրական էր գնահատել։
«GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։
Հայաստանում «GALLUP» International»-ի կատարած հարցումների համաձայն, մարդկանց 54 տոկոսը կարծում է, որ երկրում կան քաղբանտարկյալներ։
Իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ Հայաստանում կյանքն էժանացել է, մարդիկ սկսել են լավ ապրել, իսկ նախկինում լավ չէին ապրում։
ՀՀ քաղաքացիների 13.7 տոկոսը լիովին դրական է վերաբերվում երկրում ռելոկանտների առկայությանը՝ հատկապես Հնդկաստանի, Պակիստանի քաղաքացիների սրընթաց աճին. այս պատկերն է արձանագրել «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակը:
«Իրականում ՀՀ քաղաքացիների 95 տոկոսը կտրականապես դեմ է, և որևէ կերպ չեն պատկերացնում, չեն ընդունում, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։ Սա այն բազային հենքն է, որի հիման վրա պետք է հայտարարել, որ նիկոլիզմը պարտված է»,- «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արցախի սեղմվող օղակը» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ վերջին հարցումների արդյունքները:
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի վերջին հարցումներին, հարցվածների մոտ 62.6 տոկոսն ասել է, որ չի մասնակցել 2018-ի հեղափոխությանը, և միայն 37.4 տոկոս է նշել, որ մասնակցել է, մինչդեռ 2018-ին հարցվածների 91 տոկոսը հակառակն է ասել: Նույն հարցումների համաձայն՝ հարցվածների ընդամենը 3.8 տոկոսն է նշել, որ հեղափոխությունից իր սպասումներն արդարացել են, 52.1 տոկոսի սպասումներն ընդհանրապես չեն արդարացել, իսկ 18 տոկոսինը որոշ չափով չեն արդարացել: